տուն Տնտեսական Աղքատության ցուցանիշը սպասվելիք 2015թ-ին

Աղքատության ցուցանիշը սպասվելիք 2015թ-ին

105
0

big_9dae8cf35fcfa6a2a7c32d8a171d155f

2015թ-ի Նոր տարին ավելի վատ ենք դիմավորելու ֆինանսական առումով, քան նախորդ տարին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: «20014թ-ը մենք սկսեցինք քաղաքական ինչ-որ զարգացումներով՝ կառավարության փոփոխություն, ինչ-որ խոստումներ, բնականաբար ինչ-որ սպասումներ, բայց տարին ամփոփում ենք վատ: 2015թ- ի Նոր տարին ավելի վատ ենք դիմավորելու քան նախորդը, սա ակնհայտ է, և եթե ակնկալիքներ կային, որ այդպես չի լինելու, ապա վերջին երկու շաբաթները դա ապացուցեցին»:

Մեծ ակնկալիքներ 2014թ-ի հետ կապված՝ չէր կարելի ունենալ՝ նշեց Բագրատ Ասատրյանը: «Մեր տնտեսության վիճակն այն չէր, որ զգալի աճ ապրեր: Սպասվում էր տնտեսական մեղմ աճ, բայց նաև սպասվում էր, որ գնաճի շատ մեծ աճ չի գրանցվելու: Այսինքն տնտեսական կյանքում շատ մեծ, լուրջ խնդիրներ առաջ չեն գալու: Բայց սպասելիքների առումով սխալվեցինք: Ես ինքս չէի սպասում, որ տնտեսկան զարգացումները այսպիսի ընթացքով կգնան»:

2014թ-ին գրանցվել է 6-7 տոկոս գնաճ, հայտնեց Բագրատ Ասատրյանը: «Գնաճի ցուցանիշով պետք չէ խաբնվել: Գնաճի ցուցանիշը շատ տարբեր է սոցիալական տարբեր խմբերի համար: Մի բան է գնաճ երևույթը աղքատության շեմից ցածր կանգնած մարդկանց համար, որի թիվը մեզ մոտ կազմում է հասարակության 1/3-ը: Նրանց համար այդ 6-7 տոկոսը լինելու է կրկնապատիկ, եթե ոչ եռապատիկ գների աճ: Մեկ ուրիշ բան է այն ապահով խավի համար, որը մեր բնակչության 3-5 տոկոսն է, ոչ ավել: Նրանց համար այդ 6 տոկոսը ցուցանիշ չի լինելու»:

Նորմալ երկրների համար 3-3,5 տոկոս տնտեսական աճը վատ չի, հայտնեց Բագրատ Ասատրյանը: «Եթե համեմատենք, տարեկան 3-3,5 տոկոս տնտեսական աճը վատ չի նորմալ երկրների համար: Սակայն, Հայաստանի Հանրապետության տնտեսությունը այնպիսին է, որ 3,5 տոկոս տնտեսական աճը վերաբերվում է հասարակության մի փոքր հատվածի: Բնակչության լայն զանգվածները չեն տեսնում այդ 3,5 տոկոս տնտեսական աճի արդյունքը իրենց վրա: Հայաստանում տեսանելի տնտեսական աճը, որը կարող է դրական ազդեցություն ունենալ՝ դա մոտավորապես 6-7 տոկոսն է, որը չունենք այժմ: Նախորդ տարվա համեմատ մենք աղքատների ավելի մեծ քանակով կամփոփենք այս տարին»: