տուն Լուրեր Աղձքում պեղումներ են սկսվելու

Աղձքում պեղումներ են սկսվելու

175
0

դգսհ

ՀՀ Մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգություն գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Հակոբ Սիմոնյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտնեց, որ վերջին շրջանում Հայաստանում իրականացվող պեղումները բավականին մեծ ծավալ են ստացել՝ տարեկան 55-60 հուշարձան ենթարկվում են պեղումների: Ինչպես հայտնեց  բանախոսը, շուտով պեղումներ կսկսվեն Արագածոտն մարզի Աղձք գյուղում, որտեղ երկրորդ անգամն է, որ պեղումներ են լինելու. առաջինը եղել է 1974թ-ին:

«Աղձքի պեղումները բացառիկ են մեր ինքնության, պետականության ինքնաճանաչման առումով. վաղ միջնադարյան մեր կառույցներից Աղձքը միակն է, որ ունի հստակ թվագրում»,- ասաց Հակոբ Սիմոնյանն ու հավելեց, որ Աղձքին անդրադարձել են մեր ամենահայտնի պատմիչները՝ Խորենացին, Բուզանդը:

Նրա խոսքով՝ Աղձքի Արշակունյաց դամբարանը միշտ եղել է ուշադրության կենտրոնում, ու դեռևս  Վազգեն Սարգսյանի կենդանության օրոք ծրագիր էր մշակվում, որ այն պետք է դառնար հայոց սպայակույտի երդմնակալման արարողության վայր:

Բանախոսի հավաստիացմամբ՝ պեղումների արդյունքում կունենանք ընդհանրական պատկերացում  այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում արքայական դամբարանը:

Նշենք, որ Աղձքի դամբարանի պեղումներն իրականացվելու է պետական ծրագրով ու լիելու է 2015-2017 թթ-ների ընթացքում, իսկ ծրագրի համար նախատեսված է 50մլն դրամ: