տուն Լուրեր Աղաբաբյանը «հումորի» համար պատասխան կտա՞

Աղաբաբյանը «հումորի» համար պատասխան կտա՞

96
0

ashot

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը սեփական կուսակցությանը խորհուրդ է տվել քաղաքական դպրոց հիմնելուց առաջ նախ մանկապարտեզ հիմնել: Բացի այդ, Աշոտ Աղաբաբյանը հայտարարել էր, որ կուսակցական դպրոց լինել չի կարող: «Իմ տրամաբանությունը թույլ է տալիս ասել, որ կուսակցությունները չեն կարող ունենալ դպրոցներ, դա դիկտատուրա է, սա կոմունիստական հասարակությունը չէ»,-ասել էր Աղաբաբյանը:

ՀՀԿ փոխնախագահ, հաղորդավար Արմեն Աշոտյանն այսօր  լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Աղաբաբյանի գնահատականներին, ասել էր, թե վերջինս հումոր է արել: Իրո՞ք Աղաբաբյանը կատակել է, թե ոչ: Հարցի պատասխանը վերջինիցս ստանալ չհաջողվեց: Աշոտ Աղաբաբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ խիստ զբաղված է, եւ հարցրերի պատասխանել չի կարող:

Թեմայի  վերաբերյալ զրուցեցինք ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի հետ: Նա նշեց, որ տեղյակ չէ Աշոտ Աղաբաբյանի հայտարարությանը: «Չմեկնաբանեմ  Աշոտ Աղաբաբյանի խոսքը: Քաղաքական դպրոց հիմնելուց հետո, թե ինչպիսի որակ կունենա՝  կերեւա հետագա ընթացքից»,- ասաց պատգամավորը:

Մեր հարցին, թե ինչու՞ է Աշոտ Աղաբաբյանը քննադատում սեփական կուսակցությանը, Հովհաննես Սահակյանը չպատասխանեց, միայն ասաց, թե Աշոտ Աղաբաբյանի հետ չի խոսել, քանի որ չի կարծում, որ հարցի հասցեատերը ինքն է: Սահակյանն ասաց, թե գլուխը ընտրական օրենսգրքով է խառը:

Նշենք, որ Աշոտ Աղաբաբյանը տեւական ժամանակ է  խորհրդարան չի գալիս: Նա, ըստ տեղեկությունների, նեղացած է ՀՀԿ-ից, չնայած, որ այդ կուսակցության անդամ է: