տուն Լուրեր ԱԳ նախարարը՝ իր և Մամեդյարովի հնարավոր հանդիպման մասին

ԱԳ նախարարը՝ իր և Մամեդյարովի հնարավոր հանդիպման մասին

84
0

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 27-րդ համատեղ նիստի ավարտին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով հարցին՝ գործնականում հնարավո՞ր է Ստեփանակերտին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնել, պատասխանեց. «Ես կսահմանափակվեմ միայն ասելով, որ մեր ներկայիս կարևորագույն նպատակը վերաներգրավել բանակցությունների մեջ՝ բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»։

Նախարարի խոսքով՝ իրենց հույսն այն է, որ խնդրի կարգավորումը կլինի շուտով, բայց այն նաև պետք է արտահայտի մեր շահերն ու ձգտումները. «Հիմա բնական է, որ մենք խոսում ենք կոմպրոմիսի մասին, բայց դրա հիմքում դրված է առաջին հերթին մեր շահերի և նպատակների արտահայտումը, որի հիմքում էլ դրված են Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը և Արցախի ժողովրդի անվտանգությունը»:

Ինչ վերաբերում է հարցին՝ հնարավո՞ր է առաջիկայում համանախագահների տարածաշրջանային այց և իր ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպում, նախարարը նշեց. «Սա հնարավորության հարց չէ, սա բանակցությունների էությունն է, և դա բանակցությունների ձևաչափի մեջ տեղավորվող գործընթաց է»,- նշեց Մնացականյանը և հավելեց, որ ժամկետներ չի կարող ասել: Փաշինյան-Ալիև հանդիպում էլ դեռ օրակարգում չկա: