Իսլամիստական «Բոկո Հարամ» կազմակերպության գրոհայինները դուրս են մղվել Նիգերիայի 36 քաղաքներից աֆրիկյան չորս երկրների բանակների միասնական գործողությունների արդյունքում։ Այս մասին գրում է լիբանանյան The Daily Star-ը՝ հղում կատարելով Նիգերիայի հատուկ ծառայություններին։
«Հույս կա, որ ծավալվող տարածաշրջանային համագործակցությունը կհանգեցնի Բոկո Հարամի վերջնական տապալմանը Նիգերիայում և տարածաշրջանում», — ասվում է հաղորդագրության մեջ։ Ռազմակնան գործողություններին մասնակցում են Նիգերիայի, Չադի, Կամերունի և Նիգերի զինված ուժերը։
Երկու օր առաջ «Բոկո Հարամ» կազմակերպությունը հայտնել էր «Իսլամական պետությանը» միանալու մասին։