Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հայտարարել է այդ երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբդուլ Հասիբի ոչնչացման մասին. հաղորդում է Reuters գործակալությունը:
«Աֆղանստանի իշխանությունները հաստատում են Աբդուլ Հասիբի՝ Նանգարհար նահանգի (Աֆղանստանի արևելք) ԻՊ խմբավորման պարագլխի ոչնչացումը»,-ասվում է հաղորդագրությունում, որը հրապարակվել է երկրի նախագահի կայքում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Հասիբն Աֆղանստանում ԻՊ-ի առաջնորդն էր դարձել անցած տարի՝ այն բանից հետո, երբ նրա նախորդը՝ Հաֆիզ Սայեդ Հանը, ոչնչացվել էր ամերիկյան անօդաչուի հարվածի հետևանքով։