«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դաշտային հրամանատարը ոչնչացվել է Աֆղանստանի հարավում գտնվող Գիլմենդ նահանգում։ Այս մասին հայտնել են Աֆղանստանի պաշտպանության նախարարությունից։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հաֆիզ Վահիդին լիկվիդացվել է ԻՊ-ի 9 գրոհայինների հետ միասին՝ անվտանգության ուժերի հատուկ գործողությունների արդյունքում»։
Նշենք, որ դաշտային հրամանատարը միացել էր Գիլմենդում «Իսլամական պետության» ղեկավարությանը մեկ ամիս առաջ՝ նախորդ հրամանատարի սպանվելուց հետո։