Աֆղանստանի անվտանգության ուժերը նախորդ գիշեր կանխել են պլանավորված ահաբեկչական գործողությունների մի ամբողջ շարք, որոնք անցկացնելու էին մահապարտ-ահաբեկիչները երկրի մայրաքաղաք Քաբուլում: Այս մասին տեղեկացնում է Geo News-ը:
Հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալվել են 5 ահաբեկիչներ, որոնք պլանավորում էին հարձակում իրականացնել Ռազմական պետական դպրոցի ուղղությամբ, ինչը կարող էր խլել 149 անձանց կյանք, որոնց թվում 130-ը երեխաներ էին:
Ոստիկանության ներկայացուցիչի հայտարարության համաձայն՝ ընդհանուր առմամբ ձերբակալվածների թիվը 17 է, 1 ահաբեկիչ սպանվել է: Ոստիկանական ուժերի շարքերում զոհեր չկան, ընթանում է քննություն:
տուն Քաղաքական Միջազգային Աֆղանստանում նախորդ գիշեր կանխվել է ահաբեկչական գործողությունների մի ամբողջ շարք