Աֆղանստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասնակիցներից մեկը՝ Աբդուլլահ Աբդուլլահը, հայտարարել է, թե համաձայն է, որ իր մրցակից Աշրաֆ Ղանին դառնա երկրի նախագահ: Այս մասին տեղեկացնում է BBC-ին:
Աբդուլլահի ներկայացուցիչը հաղորդել է, որ քվեարկությունից 3 ամիս անց քաղաքական գործիչները ավարտել են բանակցությունները ազգային միասնության կառավարության ձևավորման շուրջ: Ղանիի մամլո քարտուղարն, իր հերթին, հայտարարել է, որ այդ բանակցությունները շարունակվում են:
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Ղանին ստացել էր ընտրողների ձայների 56,44%-ը: Դա այն դեպքում, երբ առաջին տուրում Աբդուլլահը վստահորեն ընթանում էր առաջին տեղում (43,56% ձայներով): Ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակվելու են վաղը: