տուն Քաղաքական Միջազգային Աֆղանստանում մեծ սողանքը խլել է մի քանի տասնյակ մարդու կյանք

Աֆղանստանում մեծ սողանքը խլել է մի քանի տասնյակ մարդու կյանք

96
0

RAUSU-JAPAN-02_3282454c

Աֆղանստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած մեծ սողանքի հետևանքով զոհվել է 52 մարդ։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

Նման տեղեկություն տարածել են Բադախշան նահանգի իշխանությունները։ Այս բնակավայրը դժվար անցանելի է, փրկարարները դեպքի վայր կարող են հասնել միայն օդով, ինչը դժվարացնում է փրկարարական աշխատանքները։

Հիշեցնենք, որ 2014 թվականի մայիսին Աֆղանստանում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհվել էր մինչև 2000 մարդ։