Քաբուլի անկախ ընտրական հանձնաժողովը Աֆղանստանի նախագահ է հռչակել Աշրաֆ Ղանիին՝ հրապարակելով ընտրությունների պաշտոնական արդյունքները։
Մյուս թեկնածուն՝ Աբդուլլահ Աբդուլլահը, ով երկար ժամանակ բողոքարկում էր ընտրությունների արդյունքները, կզբաղեցնի վարչապետի պաշտոնը, ինչը թույլ կտա նրան վերահսկել նախարարների խորհուրդը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Երեկ՝ սպետմեբրի 21-ին Աբդուլլահն ու Ղանին ստորագրել են համաձայնագիր, որով Աֆղանստանում ձևավորվում է ազգային համաձայնության կառավարություն։