Քաբուլում այսօր առավոտյան տեղի ունեցած 2 պայթյունի հետևանքով 29 մարդ է զոհվել, այդ թվում ԶԼՄ-ների աշխատակիցներ:
Հայտնի է, որ հարձակման հետևանքով զոհվել է Աֆղանստանի մայրաքաղաքում Agence France-Presse-ի լուսանկարիչ Շա Մարային:
Ինչպես նաև, հարձակման զոհ են դարձել TOLOnews-ի օպերատորը, 1TV-ի լրագրողն ու օպերատորը, Mashal TV-ի 2 աշխատակիցները, Azadi Radio-ի 3 լրագրողները:
Նշվում է, որ հարձակում է իրականացվել այն շրջանում, որտեղ գտնվում են օտարերկրյա պետությունների ներկայացուցչությունները: Հարձակումն իրագործել է մոտոցիկլով մահապարտ ահաբեկիչը:
Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը: