Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանի Ահմադզայը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն առայժմ պետք է մնան Աֆղանստանում։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Ղանիի խոսքերով՝ Աֆղանստանի բնակչության մեամասնութոյւնը կողմ է ԱՄՆ զորքերի տեղակայման ժամկետի երկարաձմանը։ Բացի այդ, Աֆղանստանի կառավարությունը մտադիր է համոզվել, որ «Իսլամական պետություն» խմբավորումը չի ամրապնդել իր դիրքերը։
ԱՄՆ-ն փուլ առ փուլ դուրս է բերում զորքերն Աֆղանստանից, ներկայում այնտեղ տեղակայված է 12 հազարանոց ստորաբաժանում։