տուն Քաղաքական Միջազգային Աֆղանական թալիբները դատապարտել են պակիստանյան ուսումնարանի վրա արված հարձակումը

Աֆղանական թալիբները դատապարտել են պակիստանյան ուսումնարանի վրա արված հարձակումը

76
0

pakistanstudenthospital

«Թալիբան» շարժման աֆղանական անդամները դատապարտել են Պակիստանում ռազմական ուսումնարանի վրա կատարված հարձակումը, որ իրագործել են պակիստանյան թալիբները: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը:

«Անմեղ մարդկանց, երեխաների, կանանց կանխամտածված սպանությունը չի համապատասխանում իսլամի հիմունքներին», — հայտարարել է «Թալիբանի» ներկայացուցիչ Զաբիուլլահ Մոջահեդը:

Նշվում է, որ աֆղանական և պակիստանյան թալիբները սովորաբար գործում էին մասինական ճակատով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պակիստանյան ուսումնարանի վրա «Թալիբան» շարժման գրոհայինների հարձակման հետևանքով 141 մարդ էր զոհվել: