տուն Լուրեր Աերոֆլոտը Ռոստովից դեպի Երևան այլևս չվերթներ չի իրականացնի

Աերոֆլոտը Ռոստովից դեպի Երևան այլևս չվերթներ չի իրականացնի

107
0

Airplane-1300x724

«Աերոֆլոտ» ավիաընկերությունը հայտնել է, որ մարտի 25-ից այլևս Ռոստովից դեպի Երևան չվերթներ չի իրականացնի,  հաղորդում է DonDay.ru պարբերականը:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն` փոխադրողը չվերթների իրականացումը դադարեցնում է չվացուցակը շտկելու պատճառաբանությամբ:

Այնուամենայնիվ, որոշ աղբյուրներ պնդում են, որ չվերթները հանվում են եկամտաբեր չլինելու պատճառով:

Հատկանշական է, սակայն, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայան օրական իրականացվում էր մեկ չվերթ, և գրեթե միշտ ինքնաթիռները գերծանրաբեռնված էին: 

Նշվում է նաև, որ  Ռոստովից դեպի Երևան չվերթները կարող են մոտ ժամանակներս վերականգնեշվել. արդեն երկու ավիաընկերություն հայտ է ներկայացրել Ռոսավիացիա` Ռոստովից դեպի Երևան չվերթներ իրականացնելու համար: