Արդեն տասնմեկ տարվա պատմություն ունեցող Աերոֆլեքս ֆիզիկական կատարելության և շնչառական մարմնամարզության կենտրոնն այժմ արդեն իր դռներն է բացում նաև նոր Մաշտոցի 20 հասցեում: Բուժական պրոցեդուրաներ, շնչառական վարժություններ, ախտորոշման նորանոր տեխնոլոգիաներ… այս ամենին նորաբաց կենտրոնում ավելանում են նաև սպա ծառայությունները, բուժական և ռելաքս մերսումները, ֆիթնես պարերը:
“Աերոֆլեքսի ծառայություններից օգտվում եմ արդեն երկար տարիներ և պետք է նշեմ, որ ամեն անգամ մեծ ոգևորություն եմ ապրում՝ իմանալով, որ կենտրոնը համալրվել է ևս մեկ ծառայությամբ, սարքավորումով”,-նշում է բացմանը ներկա Մարինա Կարապետյանը:
Աերոֆլեքսում պրոցեդուրաների հիմքում թթվածնային թերապիան է. “Մեր օգտագործած բոլոր մեթոդները բնական են: Մենք ակտիվացնում ենք արյան շրջանառությունը, նույնիսկ հիդրոցնցուղի մեջ իոնական թթվածին է սկսում առաջանալ, որը սկսում է քայքայել օրգանիզմում առաջացած բոլոր ոչ պիտանի նյութերը”,-ասում է կենտրոնի տնօրեն Արմինե Գրիգորյանը:
Կենտրոնում կիրառվող մեթոդներից են շնչառական մարզումներ, որը կատարվում են հատուկ տեխնիկայով: Շնչառության հիման վրա զուգակցվում են ձգումները, պտույտները, տարբեր մկանային աշխատանք ապահովող աշխատանքները: Այս վարժությունները հիանալի հնարավորություն են նույնիսկ երբևէ սպորտով չզբաղված մարդու համար, այստեղ չկա ոչ տարիքային, ոչ մարմնի կառուցվածքի հետ կապված խնդիր. “Շնչառական վարժությունների շնորհիվ մենք ապահովում ենք ներքին օրգանների վակուումային մերսում: Ակտիվացվում է տարբեր օրգանների աշխատանքը: Հնարավորություն ունենք վիրահատություններից, տարբեր հիվանդություններից հետո, ինչպիսիք են ինֆարկտը, ինսուլտը վերականգնել օրգանիզմը: Շնչառական վարժությունների շնորհիվ հնարավոր է վերացնել կամ կանխարգելել նույնիսկ սրտի անբավարարվածությունը, իշեմիան”,-ասում է կենտրոնի տնօրեն ֆիզիոլոգ Արմինե Գրիգորյանը:
Աերոֆլեքսն իր գոյության տասնմեկ տարիների ընթացքում բազմաթիվ այցելուների շնորհիվ շնչառական վարժությունների հնարավորություն է տվել ապրել առողջ կյանքով: Շնչառական վարժությունները որսում և սևեռվում են մարմնի, օրգանիզմի թույլ օղակի վրա: Շնչառական վարժությունները թե գեր, թե նիհար մարդկանց համար են: Առաջինի պարագայում սկսում է դուրս գալ ավելցուկային ճարպը, նա սկսում է նիհարել, իսկ նիհար մարդու պարագայում՝ ակտիվանում է այրումը, էներգիայի կարիքը լրացվում է ուտելով: Ասել է թե՝ ֆիզիկական կատարելության և շնչառական մարմնամարզության այս կենտրոնում յուրքանչյուր այցելու կարող է գտնել իր մարմնի և ամբողջ օրգանիզմի մաքրման և կատարելագարծման ճանապարհը: