Հայաստանի ԱԷԿ-ի աշխատանքի երկար դադարը կարող է եւ չանդրադառնալ էլեկտրաէներգիայի սակագնի վրա։ Այդ մասին փետրվարի 25-ին խորհրդարանում հայտնել է Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը` ներկայացնելով ՀԾԿՀ-ի 2016 թվականի աշխատանքի նախագիծը:
Նա հիշեցրել է, որ նորմատիվից դուրս դադարը լինելու է 2017թ. եւ ենթադրաբար տեւելու է 90 օր՝ մայիսից հուլիս։
Հասկանալ, թե ինչպիսի ծանրաբեռնվածություն նա կստեղծի սակագների համար եւ ԱԷԿ-ի էներգիան որքանով պետք կլինի փոխարինել ՋԷԿ-երի ավելի թանկ էներգիայով, հնարավոր կլինի այն բանից հետո, երբ ռուսական կողմի հետ (որը պաշտպանում է ԱԷԿ-ի շահագործման աշխատանքների երկարաձգումը) համաձայնեցվեն դադարի ժամկետները։
«Միգուցե լինի հենց 90 օր կամ ավելի քիչ։ Դեռեւս չեմ կարող ասել։ Ինչ վերաբերում է տնտեսական էֆեկտին՝ ապա սակագնի ծանրաբեռնվածությունը այստեղ կուժեղանա, բայց մեկ այլ տեղ կթուլանա։ 2016թ. օգոստոսին սակագնից դուրս կգան ՀԷՑ-ի 23.4 մլրդ դրամ պարտքերը։ Հնարավոր է, որ մեկը մյուսը փակի։ Սակայն դա վերջնականապես հնարավոր կլինի ասել 2016-2017 սակագնային տարվա հաշվարկների ժամանակ, որոնք կսկսվեն 2 ամսից»,-ասել է Նազարյանը։