«Բարսելոնայի» հերթական ֆուտբոլիստներից մեկը մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ: Կատալոնացիների պաշտպան Ադրիանոն մեղադրվում է 700 հազար եվրոյի չափով հարկ թաքցնելու մեջ, հայտնում է Sports.ru-ն:
Նշվում է, որ ավելի վաղ հարկերից խուսափելու մեջ մեղադրվել են նրա թիմակիցները: Խոսքը Լիոնել Մեսսիի և Խավիեր Մասկերանոյի մասին է: Հարկերից խուսափելու մեջ մեղադրվել է նաև նախկինում «Ռեալ Մադրիդի», այժմ «Բավարիայի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն: