Standard & Poor’s (S&P) հեղինակավոր վարկանշային ընկերության վերջին կանխատեսման համաձայն` Ադրբեջանի տնտեսության վիճակը գնալով վատանում է: Այդ երկիրը հայտնվել է 10 ռիսկային խմբերից 8-ում, որտեղ 1-ին խմբում ընգրկված երկրների տնտեսությունները համարվում են նվազ ռիսկային, իսկ 10-րդում հայտնվածը` ամենառիսկային:
Ադրբեջանում նկատվում է արտահանման զգալի կրճատում, բյուջեի եկամուտների նվազում, կառուցվածքային բարեփոխումների պակաս, որը թույլ կտար դիվերսիֆիկացնել տնտեսության ոլորտները և նվազեցնել կախվածությունը ռեսուրսներից:
Բանկային ոլորտի խնդիրներից են համարվում պետության կողմից աջակցության նվազեցումը, ինչը կշարունակվի առնվազն առաջիկա երկու տարիներին: