տուն Քաղաքական Միջազգային Ադրբեջանում պահանջում են հետաքննել բանակում ոչ մարտական կորուստների փաստերը

Ադրբեջանում պահանջում են հետաքննել բանակում ոչ մարտական կորուստների փաստերը

110
0

adrbeԲաքվում կայացած բողոքի հանրահավաքի մասնակիցները պահանջել են ազատ արձակել քաղբանտարկյալներին, կայունացնել տնտեսությունը եւ հետաքննել բանակում ոչ մարտական կորուստների բազմաթիվ դեպքերը:

Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի կազմակերպած հանրահավաքը տեղի է ունեցել «Մեհսուլ» մարզադաշտում, որին մասնակցել է մի քանի հարյուր մարդ:

Ելույթ ունենալով հանրահավաքում, Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին կոչ է արել իշխանություններին հետաքննել երկրի բանակում ոչ մարտական կորուստների դեպքերը: «Այստեղ այսօր եկել են բանակում սպանված զինվոր Թափդիգ Բաբաշովի հարազատները: բանակում սպանում են զինվորներին, եւ այդ դրանք մնում են չբացահայտված»,-հայտարարել է Քերիմլին:

Հանրահավաքի ավարտին Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի առաջնորդ Ջամիլ Հասանլին խոստացել է, որ այսուհետեւ ընդդիմությունն ավելի հաճախ է ակցիաներ իրականացնելու: Այնուհետեւ ընթերցել է հանրահավաքի բանաձեւը, որը կոչ է անում իշխանություններին ազատ արձակել քաղբանտարկյալներին եւ բարեփոխումներ իրականացնել:

Հանրահավաքի վերջում ոստիկանությունը ձերբակալել է երկու մարդու, որոնք փորձել են վեճ հրահրել: