տուն Քաղաքական Միջազգային Ադրբեջանում ոստիկանության լիազորություններն ընդլայնվում են

Ադրբեջանում ոստիկանության լիազորություններն ընդլայնվում են

56
0

adrbejՆոյեմբերի 1-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Ադրբեջանի իշխանություններն ընդլայնում են ոստիկանության լիազորությունները։

Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, «Ոստիկանության մասին» օրենքի 14-րդ հոդվածին   (Ոստիկանության աշխատակցի պարտականությունները հասարակական կարգի եւ հասարակության անվտանգության ապահովման ոլորտում) նոր կետ է ավելացվել, որի համաձայն, ոստիկանության պարտականությունների մեջ են մտել նաեւ զանգվածային մարզական  միջոցառումների եւ մարզական մրցումների անցկացման ընթացքում հանդիսատեսի համար նախատեսված մարզական օբյեկտներում, ինչպես նաեւ մարզական օբյեկտներին հարակից վայրերում եւ տարհանման համար նախատեսված ուղիներում բռնության կանխարգելումը, մրցությունների մասնակիցների եւ հանդիսատեսի անվտանգության ապահովումը, ինչպես նաեւ հասարակական կարգի հաստատումը։

Փոփոխությունը քննարկման է դրվել եւ ընդունվել է։