տուն Լուրեր Ադրբեջանում նավթի արդյունահանման ծավալների անկում է գրանցվել

Ադրբեջանում նավթի արդյունահանման ծավալների անկում է գրանցվել

117
0

150052_src

Ադրբեջանում նավթի արդյունահանման առավելագույն մակարդակն արդեն անցյալում է, և այժմ նկատվում է արդյունահանման ծավալների բնական անկում: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝  դրա մասին հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նաթիգ Ալիևը:

«Երկրում նավթի արդյունահանման առավելագույն մակարդակը գրանցվել է 2010թ.ին: Այն կազմում էր տարեկան 51 միլիոն տոննա: Այժմ տեղի է ունենում արդյունահանման ծավալների անկում, և դա բնական է: Մեր հիմնական խնդիրն է պահպանել նավթի արդյունահանումը կայուն մակարդակի վրա՝ միաժամանակ մեծացնելով բնական գազի արդյունահանումը»,- նշել է Ադբրբեջանի էներգետիկայի նախարարը:

Նշենք, որ 2016թ.-ին Ադրբեջանում նախատեսվում է արդյունահանել 40 մլն 744 հազար տոննա նավթ, ինչը մոտ 1 միլիոնով պակաս է նախորդ տարվանից: