«Իրենց (ադրբեջանցիների) մոտ գնում է մի գիծ, որն ուղված է տեղեկատվությունը թաքցնելուն: Իրենց պաշտպանության նախարարություն էլ հայտարարեց, որ կորուստների մասին տեղեկատվությունը գաղտնիք է հանդիսանում: Եթե նկատեք՝ հիմա իրենք բացարձակ կորուստի մասին չեն խոսում, այսինքն՝ տպավորությւուն է, որ այս ընթացքում բացարձակ կորուստներ չեն ունեցել: Փաստացի միայն մի լրատվամիջոց խոսեց, որ ավելի շատ կորուստ ունեն քան ասում են: Դա «Մեյդան թիվին» էր: Հիմա այդ լրատվամիջոցի դեմ սկսվել է քրեական հետապնդում, փորձում են իրենց էլ լռեցնե: Այժմ «Մեյդան թիվին» հնարավորություն չունի լրագրողներով աշխատել Ադրբեջանում, որովհետև լրագրողներին հետապնդում են, բանտ են նստեցնում, նաև՝ նրանց հարազատներին: Հին ստալինյան մեթոդներով բարեկամները հրապարակային հրաժարվում են լրագրողներից: «Մեյդան թիվիի» խմբագրի բարեկամները բաց նամակով իրենից հրաժարվեցին», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում