Ադրբեջանում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի հարցով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ներգրավված է գաղտնի երկկողմանի երկխոսության մեջ համապատասխան իշխանության ներկայացուցիչների հետ: «Արմենպրես»—ի հետ զրույցում այս մասին ասացին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակից:
«Իր մանդատի շրջանակներում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն այցելում է ազատազրկման մեջ գտնվող անձանց պահվելու պայմանները դիտարկելու, ինչպես նաև աջակցելու ընտանիքի հետ կապ հաստատելու հարցում»,- նշեցին ԿԽԿՄ-ի երևանյան գրասենյակից:
Օգոստոսի 13-ին Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ զինծառայող Արայիկ Ղազարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու հանգամանքները պարզելու համար հետաքննություն է իրականացվում: Տոնոյանի համոզմամբ` Ադրբեջանում հայտնված զինծառայողն աշխարհագրորեն մոլորվել է:
Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ—արևելյան ուղղությամբտեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզվածհանգամանքներում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ ՀայկիՂազարյանը: Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ ԱրծրունՀովհաննիսյանը հաստատել էր, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի։ «Հաստատումեմ, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի, սակայն հանգամանքները, նրա ով լինելը ևայլ մանրամասներ կհայտնեն համապատասխան մարմինները»,- գրել էր նա «Ֆեյսբուք»-ի իրէջում:
Ադրբեջանի տարածքում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի իրավունքներիերաշխավորման հարցով Մարդու իրավունքների պաշտպանը հեռախոսազրույց է ունեցելԿարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավար ՔլերՄեյթրոյի հետ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դեռ չի տեսակցել Արայիկ Ղազարյանին, սակայն հարցն իրենց ուշադրության կենտրոնում է։ Մարդու իրավունքների պաշտպանիաշխատակազմը կապի մեջ է նաև Արայիկ Ղազարյանի ընտանիքի անդամների հետ։Զինծառայողի իրավունքների երաշխավորման, այդ թվում՝ առողջական վիճակի հետ կապվածհարցերով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կդիմի միջազգայինհամապատասխան կառույցներին: