տուն Լուրեր Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանից նորություն չկա․ Մնացականյան

Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանից նորություն չկա․ Մնացականյան

136
0

Կառավարության նիստից հետո լրագրողները ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանից հետաքրքրվեցին, թե ինչ նորություններ կան ադրբեջանական կողմում հայտնված Արայիկ Ղազարայանից։

«Սա մեզ համար մնում է բավական մտահոգիչ հարց։ Նորություն չունեմ ասելու այն առումով, որ մենք և Կարմիր խաչի և մնացած բոլոր կառույցների հետ աշխատում ենք, ովքեր անմիջական կապված են այս հարցին։ Հասկանում եք, որ այս հարցի զգայունությունը պահանջում է համակարգված մոտեցում»,- ասաց նախարարը։