Ադրբեջանում, Կասպից ծովի հատակին այսօր հայտնաբերվել է երկրի ռազմաօդային ուժերի՝ մոտ 1 ամիս առաջ կործանված ՄիԳ-29 օդանավի օդաչու Ռաշադ Ատակիշեւի մարմինը:
Երկրի ռազմական գերատեսչությունը, հայտնելով տեղեկատվությունը, չի հստակեցնում օդանավի կործանման պատճառը:
Ըստ պաշտոնական վարկածի, ուսումնավարժական թռիչքի ժամանակ, հուլիսի 24-ին կապն օդանավի հետ հանկարծ ընդհատվել է, այն անհետացել է ռադարներից և ընկել Կասպից ծովը: