տուն Լուրեր Ադրբեջանում հանցագործը ողջ-ողջ այրել է ընտանիքի 3 անդամներին

Ադրբեջանում հանցագործը ողջ-ողջ այրել է ընտանիքի 3 անդամներին

70
0

71413

Ադրբեջանում հերթական ահասարսուռ սպանությունն է կատարվել:

Վկայակոչելով իրավապահ մարմիններին՝ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ քրեական գործ է հարուցվել «Երկու կամ ավելի անձանց կանխամտածված սպանության», «Ինքնասպանության հասցնելու» եւ «Ունեցվածքի կանխամտածված ոչնչացման՝ հրկիզման, պայթյունի կամ հանրորեն վտանգավոր այլ եղանակով կամ ծանր հետեւանքներով» հոդվածներով: Հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է Վիվազամին գյուղի բնակիչ Մեհթի Միրզազադեն:

Օգոստոսի 22-ին հրդեհի հետեւանքով, որը տեղի է ունեցել գյուղի մեկհարկանի 3-սենյականոց տանը, մահացել են ամուսիններ Էլման եւ Շուքյուֆա Հուսեյնովները եւ նրանց 22 տարեկան դուստր Սուսան Միրզազադեն: Դատաբժշկական փորձաքննությամբ նրանց այրված մարմիններին ծակած-կտրած վերքեր են հայտնաբերվել: Նախաքննությամբ պարզվել է, որ Մ. Մեհթիզադեն ականատես է եղել հոր կողմից մորն ու քրոջը սպանելուն: Փորձելով պաշտպանվել՝ նա դանակով հարվածել է հոր՝ Է. Հուսեյնովի կոկորդին եւ թիակին:

Պարզվել է նաեւ, որ Մ. Մեհթիզադեն հանցագործության հետքերը թաքցնելու համար մահացածների վրա եւ տան տարբեր հատվածներում նավթ է լցրել եւ տունը հրկիզել: