Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը հաղորդել է լրագրող Փոլադ Ասլանովի նկատմամբ հայրենիքին դավաճանության մեղադրանքով քրեական գործ հարուցելու մասին:
Ռիա նովոստիի հաղորդմամբ, հաղորդագրության մեջ ասված է, որ xeberman.com և press-az.com լրատվական կայքերի հիմնադիր ու գլխավոր խմբագիր Փոլադ Ասլանովը պատասխանատվության է կանչվել քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով:
Լրագրողը ձերբակալվել է: