տուն Լուրեր Ադրբեջանում դարձյալ պատռվել է երկրի գլխավոր դրոշը

Ադրբեջանում դարձյալ պատռվել է երկրի գլխավոր դրոշը

120
0

44927

Ադրբեջանի գլխավոր դրոշը երեկ ժամը 17։30-ի սահմաններում դարձյալ չի դիմացել քամուն ու պատռվել է։

Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, դրոշի վերին՝ երկնագույն հատվածը պատռվել ու ծովն է ընկել։

Որոշ ժամանակ անց դրոշի մնացած մասն իջեցվել է։

Հատկանշական է, որ քամին ուժեղ չի եղել, իսկ թե պատռվելու պատճառը որն է, դեռեւս հայտնի չէ։

Հիշեցնենք, որ երեք տարի առաջ դրոշն առաջին անգամ պատռվել էր փոթորկի հետևանքով, երբ քամու ուժգնությունը վայրկյանում 25-30 մետրի էր հասել։ Իսկ այս անգամ քամու ուժգնությունը չի գերազանցել 15մ/վրկ։