Բաքվի վերաքննիչ դատարանն այսօր վճիռ է կայացրել Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու համար 6 տարվա ազատազրկման դատապարտված լրագրող Ռաուֆ Միրքադիրովին 5 տարվա պայմանական ազատազրկման դատապարտելու մասին, ինչից հետո Միրքադիրովը ազատ է արձակվել դատարանի նիստերի դահլիճից, հաղորդում է Haqqin.az-ը:
Միրքադիրովը ձերբակալվել էր Թուրքիայում ու արտահանձնվել Ադրբեջանին:
Համաձայն մեղադրական վճռի` 2008 թվականին Միրքադիրովը համագործակցել է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ և տեղեկություններ տրամադրել Ադրբեջանի հասարակական-քաղաքական և ռազմական իրադրութան վերաբերյալ: