տուն Լուրեր Բլոգ Ադրբեջանում այս պահին կա ՀՀ քաղաքացի. Արծրուն Հովհաննիսյանը հաստատում է

Ադրբեջանում այս պահին կա ՀՀ քաղաքացի. Արծրուն Հովհաննիսյանը հաստատում է

138
0

ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատում է, որ Ադրբեջանում Հայաստանի քաղաքացի կա:

«Հաստատում եմ, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի, սակայն հանգամանքները, նրա ով լինելը և այլ մանրամասներ կհայտնեն համապատասխան մարմինները»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Հովհաննիսյանը:

Ադրբեջանական ԶԼՄ-ները իրենց երկրում հայտնված քաղաքացուն ներկայացնում են որպես զորամասում ճնշման ենթարկված հայ զինծառայող:

Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից էլ հայտնում են հետեւյալը. «Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»: