տուն Լուրեր Ադրբեջանում անցկացվող զորավարժությունների հարցը բարձրացվել է ԵԱՀԿ շրջանակում․ նախարար

Ադրբեջանում անցկացվող զորավարժությունների հարցը բարձրացվել է ԵԱՀԿ շրջանակում․ նախարար

95
0

Ադրբեջանում անցկացվող զորավարժությունների հարցը բարձրացվել է ԵԱՀԿ շրջանակում։ Այս մասին 2018-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հունիսի 6-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

ԱԳ նախարարը նշեց, որ հարցը բարձրացվում է տարբեր մակարդակներով։

«Կոնկրետ այս հարցում համապատասխան ձևաչափը ԵԱՀԿ-ն է, և այդ շրջանակում հարցն արդեն բարձրացվել է»,- տեղեկացրեց Մնացականյանը։

Նա ընդգծեց, որ նոր զորավարժություններն առանձնակի են, և դրանք պետք է դիտարկել տարածաշրջանային անվտանգության մշտական մարտահրավերի համատեքստում։