Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն անցկացրել է ինժեներա-սակրավորային զորքերի զորավարժություններ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Վարժանքներին մշակվել են զորամիավորումների մարտական պատրաստության ժամանակ ինժեներային ապահովության կառավարման հարցում հրամանատարների և շտաբների ունակությունները:
Նշվում է, որ փորձարկվել են կամուրջների անցկացման, ինչպես նաև խոչընդոտների, չպայթող արգելապատնեշների վերացման սարքավորումներ: