Ադրբեջանում ԱՄՆ փոխդեսպան Դերիկ Հոգանի մեջենայի մեջ մարտական գնդակ է ընկել, այս մասին հաղորդում են դեսպանատան մամուլի ծառայությունից:
«Փոխդեսպան Դերիկ Հոգանի մեջենայի մեջ մարտական գնդակ է ընկել մոտակայքում տեղի ունեցող վեճի ժամանակ»,-հայտնում են դեսպանատնից:
Նաև հաղորդվում է, որ միջադեպի ժամանակ փոխդեսպանը մեքենայում չի եղել և դեսպանատան աշխատակիցներից ոչ ոք չի տուժել: