տուն Լուրեր Ադրբեջանն ուշ թե շուտ ստիպված է լինելու ընդունել իր պարտությունը. Միքայել Ապրեսյան

Ադրբեջանն ուշ թե շուտ ստիպված է լինելու ընդունել իր պարտությունը. Միքայել Ապրեսյան

113
0

87

ՀՀ Առաջին Հատուկ գնդի փոխհրամանատար, գնադապետ Միքայել Ապրեսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց պատերազմական որոշ պատմություններ, ինչպես նաև խոսեց այժմ սահմաններում տիրող իրավիճակի մասին: «Սահմանային գոտիներում չնայած կրակոցներին, նախորդ ամսվա համեմատ բավականին հանգիստ է: Ադրբեջանը ջախջախվել է, թեև դեռ չի ընդունում իր պարտությունը, սակայն ստիպված է լինելու վաղ թե ուշ ընդունել: Բանակցությունների ընթացքում ոչ ոք չի կարող զիջումներից խոսել, քանի որ առաջին հերթին ոչ մի արցախցի այսօր չի ցանկանում տեսնել ու չի պատկերացնում Ղարաբաղը Ադրբեջանի կազմի մեջ: Երկրորդ հարցը հողերի՝ արյամբ ազատագրված լինելն է»: Խոսելով իրենց զորամիավորման մասին՝ Ապրեսյանն ասաց, որ իրենք անցել են Արցախյան պատերազմի բոլոր թեժ կետերով, տեսել պատերազմի ողջ սարսափները:

Արմեն Մկրտչյան