Ադրբեջանն ու Եվրամիությունը համագործակցության հեռանկարների շուրջ նախնական բանակցություններ են սկսել, հաղորդում է haqqin.az-ը:
Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդղուլիևը հայտարարել է, որ ԵՄ-ի հետ Ադրբեջանի նոր համաձայնագիրը նախատեսում է Ադրբեջանի օրենսդրության մերձեցում միջազգային առևտրային նորմերին և ԵՄ չափանիշներին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ասոցացման համաձայնագրի ստորագրման փոխարեն Ադրբեջանը Եվրամիությանն առաջարկել էր ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրել: