տուն Քաղաքական Միջազգային Ադրբեջանն ու Թուրքիան սկսում են լայնածավալ զորավարժություններ

Ադրբեջանն ու Թուրքիան սկսում են լայնածավալ զորավարժություններ

54
0

571789a059a0ae17634c71340c99887f

Սեպտեմբերի 13-20-ն Ադրբեջանում կանցկացվեն լայնածավալ զորավարժություններ։ Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։

«Ադրբեջանի նախագահ և գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի կողմից հաստատված ծրագրով՝ սեպտեմբերի 13-20-ը տեղի կունենան լայնածավալ օպերատիվ-տեխնիկական զորավարժություններ, որին կներգրավվեն Ադրբեջանի զինված ուժերի բոլոր տեսակի զորքերը, ինչպես նաև Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումներ», — ասվում է հայտարարության մեջ։