Թուրքիայում ադրբեջանի դեսպանը օրերս հայտարարել էր, թե Ադրբեջանն ու Թուրքիան բանակցություններ են վարում երկկողմ առևտուրը ազգային արժույթներով իրականացնելու շուրջ:
Մյուս կողմից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հորդորել էր դաշնակիցներին հրաժարվել ամերիկյան դոլարից և փոխադարձ առևտուրն իրականացնել ազգային արժույթներով:
Պարզից էլ պարզ է, որ այսպիսի քայլերով Անկարան փորձում է ամրապնդել թուրքական լիրան, որը երկրորդ ամիսն է՝ սրընթաց արժեզրկվում է Թուրքիայի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցներիպատճառով:
Նշենք, որ Վաշինգտոնը օգոստոսից սահմանափակումներ է մտցրել Անկարայի դեմ և սպառնում է առաջիկայում դրանք էլ ավելի խստացնել, եթե Էրդողանի վարչակազմը ազատ չարձակի ահաբեկչության մեղադրանքով ձերբակալված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրասոնին: