տուն Լուրեր Ադրբեջանն ու Իրանը մտադիր են համատեղ բանկ ստեղծել

Ադրբեջանն ու Իրանը մտադիր են համատեղ բանկ ստեղծել

126
0

bank_albom_260915

Ադրբեջանի Կենտրոնական բանկի ղեկավար Էլման Ռուստամովը մայիսի 16-ին կայցելի Իրան, Trend գործակալության փոխանցմամբ` հայտնել է Բաքվում Իրանի դեսպան Մոհսեն Պակայինը։

Նրա խոսքով՝ ԿԲ ղեկավարի այցը կկայանա իրանցի գործընկերոջ հրավերով:

«Էլման Ռուստամովը հանդիպում կանցկացնի Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ալի Թայեբնիայի հետ»,- ասել է դեսպանն` ընդգծելով, որ Բաքվի ու Թեհրանի բանակցությունների օրակարգում կլինի համատեղ բանկի ստեղծումը: