Նավթի համաշխարհային գների անկման պատճառով մանաթի 35 տոկոսով արժեզրկման հետ կապված` ամեն ինչում տնտեսման անցած Ադրբեջանը կրճատել է նաեւ արտասահմանյան երկրներում իր դեսպանատներում գանձապահի հաստիքը:
Այս մասին հայտնում է ադրբեջանական faktxeber.com լրատվական կայքը
Նշվում է, որ արտասահմանյան երկրներում Ադրբեջանի դեսպանատներում, հյուպատոսություններում եւ այլ դիվանագիտական ներկայացուցչություններում գանձապահի գործառույթներն այժմ պետք է կատարի տվյալ կառույցի աշխատակիցներից մեկը:
Անցյալ տարվա երկրորդ կեսից նավթի համաշխարհային գների անկումից հետո, Ադրբեջանում զանգվածային կրճատումներ է սկսվել ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հաստատություններում եւ ձեռնարկություններում: Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` այդ պատճառով մինչ այժմ հազարավոր աշխատավորներ կորցրել են աշխատանքը եւ լրացրել գործազուրկների շարքերը: