տուն Քաղաքական Միջազգային Ադրբեջանն աջակցություն է հայտնել Ռուսաստանին․ Պատժամիջոցները չեն կոտրի ՌԴ-ին, այլ կուժեղացեն

Ադրբեջանն աջակցություն է հայտնել Ռուսաստանին․ Պատժամիջոցները չեն կոտրի ՌԴ-ին, այլ կուժեղացեն

77
0

Flag-Pins-Russia-Azerbaijan

«Ռուսաստանն այն երկիրը չէ, որի հետ պետք է պատժամիջոցների լեզվով խոսել», — ասել է Ադրբեջանի փոխվարչապետ Յակուբ Էյուբովը ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ՝ աջակցություն հայտնելով այդ երկրին Արևմուտքի հետ հակամարտությունում։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։

Նա վստահություն է հայտնել, որ պատժամիջոցները չեն կարող կոտրել Ռուսաստանին, այլ ընդհակառակը՝ կուժեղացնեն նրան։ «Մենք հասկանում ենք այն իրավիճակը, որ ստեղծվել է Եվրամիության, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև։ Ոչ ոք չի կարող կոտրել Ռուսաստանին, այն երբեք չի կքվի, այլ ընդհակառակը՝ դա ավելի կուժեղացնի նրան», — ասել է փոխվարչապետը։