տուն Քաղաքական Միջազգային Ադրբեջանի վարչապետի պաշտոնի հավակնորդ ֆիննախարար Սամիր Շարիֆովը եռակի գործակալ է. մամուլ

Ադրբեջանի վարչապետի պաշտոնի հավակնորդ ֆիննախարար Սամիր Շարիֆովը եռակի գործակալ է. մամուլ

58
0

11 Խորհրդային հետախույզ, ամերիկյան ֆինանսական վերլուծաբան Յուրի Շվեցը հայտարարել է, որ Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը, որը հավակնում է այդ երկրի վարչապետի պաշտոնին, եռակի գործակալ է. տարբեր ժամանակներում աշխատել է Ռուսաստանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի, իսկ այժմ վերստին աշխատում է Կրեմլի համար:

Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, Շվեցը, որը 1980-ական թվականներին ՏԱՍՍ-ի թղթակցի անվան տակ հետախույզ է եղել ԱՄՆ-ում, հայտարարել է ուկրաինական «ԳՈՐԴՈՆ» հրատարակությանը տված հարցազրույցում:

Հղում կատարելով գործակալական աղբյուրներին, Շվեցը հայտնել է, որ Ադրբեջանի ֆինանսների ներկայիս նախարար Սամիր Շարիֆովն «աշխատել է ռուսաստանյան, թուրքական եւ ամերիկյան հատուկ ծառայությունների, իսկ այժմ վերստին հավաքագրվել է Կրեմլի կողմից»:

«Դա ես չեմ պարզել: Այդ տեղեկությունը ռուսաստանյան հատուկ ծառայությունների աղբյուրներից է, որը մշակել է դեռեւս Բոբ Լեւինսոնը` Դաշնային հետախուզության բյուրոյի եւ թմրանյութերի դեմ պայքարի Գործակալության հայտնի աշխատակիցըե:

Ստացած տեղեկությունների համաձայն` Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը եկել է եզրակացության, որ իր վաղեմի գործակալ, Ադրբեջանի ֆիննախարար Սամիր Շարիֆովը, գործնականում եղել է եռակի լրտես, որն աշխատել է, երբեմն միաժամանակ, ռուսաստանյան, թուրքական եւ ամերիկյան հատուկ ծառայությունների համար:

Սամիր Շարիֆովը ԽՍՀՄ ՊԱԿ-ի հորիզոնում հայտնվել է դեռեւս Կիեւի պետական համալսարանում ուսանելու տարիներին (1988 թ.)` արտարժույթի գործարքի հետ կապված կոմպրոմատը չհրապարակելու դիմաց:

Ըստ աղբյուրի` Սամիր Շարիֆովը իր կարիերան սկսել է հոր միջոցով, որը Խորհրդային Ադրբեջանի առաջնորդ Հեյդար Ալիեւի մերձավորն է եղել:

Թուրքական հետախուզության կողմից Սամիր Շարիֆովը հավաքագրվել է 1989-1990-ական թվականներին` Հարավային Եմենում աշխատելու տարիներին: Հետո նա փոխանցվել է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությանը:

ՊԱԿ-ը շարունակել է նրա հետ համագործակցությունը, մինչեւ 1990 թվականին պարզվել է, որ խորհրդային զենքով երկու խոշոր բեռնատարներ հակառակորդ «հետախուզական ծառայության» ջանքերով կորչել են Հարավային Եմենի ճանապարհին, ինչում կասկածն ընկել է հենց դրանից տեղյակ Սամիր Շարիֆովի վրա: ՊԱԿ-ն ուղղակի ապացույցներ է ունեցել, որ Շարիֆովը վերահավաքագրվել է թուրքական հետախուզության կողմից եւ վերածվել կրկնակի գործակալի:

2006 թվականին Շարիֆովն օգտագործվել է Բաքվում պետական հեղաշրջման փորձը «բացահայտելու» համար, ինչը բերել էր կառավարության մի շարք բարձրաստիճան չինովնիկների ձերբակալությանը: Մոտավորապես այդ ժամանակ է Շարիֆովը սկսել թուրքական Torcas ընկերության միջոցով «խորհրդատվական ծառայությունների համար» ամսական վճարումներ ստանալ: ՌԴ հատուկ ծառայությունները դա կապել են այն բանի հետ, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, եւ հետախուզական տվյալներ ու գործակալներ է կիսում ԱՄՆ-ի ԿՀՎ-ի հետ:

«Բազմաթիվ ապացույցներ ձեռք բերելուց հետո ՌԴ հատուկ ծառայությունները եկել են եզրակացության, որ Սամիր Շարիֆովն այնքան է ամրապնդել իր դիրքերը կառավարությունում, որ լավ հնարավորություն է ստացել դառնալ հաջորդ վարչապետը: Այդ պատճառով որոշվել է մաքսիմալ ակտիվորեն զարգացնել նրա հետ հարաբերությունները», -ամփոփել է Շվեցը: