Ադրբեջանի Գաբալա քաղաքում մայիսի 14-15-ը տեղի կունենա Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպում, հայտնում է Ռիա Նովոստին` վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը:
«Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրավերով` մայիսի 14-ին Գաբալայում նախատեսվում է անցկացնել Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովի, Թինաթին Խիդաշելիի և Իսմեթ Յըլմազի միջև եռակողմ հանդիպում: Հանդիպումը կանցկացվի մինչև մայիսի 15-ը»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ: