Չնայած ռազմական բժիշկների գործադրած ջանքերին` Ադրբեջանի զինված ուժերի Գլխավոր հոսպիտալում մայիսի 8-ին մահացել է զինված ուժերի կապիտան Սավալանով Նաջմեդդին Ակիֆօղլուն, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` հաղորդում է Ադրբեջանի ՊՆ-ն:
Նշվում է, որ ադրբեջանցի սպան վիրավորվել էր ապրիլի սկզբին տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ:
Բացի դրանից, ըստ Ադրբեջանի ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրության, շփման գծում փոխհրաձգության ժամանակ սպանվել է ադրբեջանցի զինծառայող Հեյդարով Ալի Ինթիգամօղլու Հեյդարովը: