Ադրբեջանի զինված ուժերը որոշել են միակողմանիորեն դադարեցնել ռազմական գործողությունները: Այս մասին նշված է Ադրբեջանի ՊՆ պաշտոնական հայտարարությունում: Հաղորդագրության մեջ նշված է, որ որոշումը կայացվել է` հաշվի առնելով «միջազգային կառույցների դիմումները և պետության խաղաղասեր քաղաքականությունը»: Միաժամանակ, Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ հայկական կողմի հարձակման դեպքում գործի է դնելու բոլոր զինատեսակները: