Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երկուշաբթի օրվանից ստուգումներ է իրականացնում հայ-ադրբեջանական շփման գոտում գտնվող ստորաբաժանումներում։ Զինվորական պատրաստության ստուգումներն իրականացվում են Իլհամ Ալիևի հրամանով։ Այս մասին հաղորդում է APA գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։
Նախարարը առաջային ստորաբաժանումներ այցելելիս հրահանգներ է տվել զինվորականներին։ Ռազմական տեխնիկայի զննության առումով ճշտվել են դրանց հնարավորությունները և հրանագներ են տրվել դրանց արդյունավետ օգտագործման ուղղությամբ։