տուն Լուրեր Ադրբեջանի քարտ բլանշը

Ադրբեջանի քարտ բլանշը

130
0

shavarsh

Հանդիպումները ոչ միայն Բաքվում են նախատեսված, այլ նաև Հայաստանում, համանախագահները լինելու են նաև Ստեփանակերտում և այդ բոլոր քննարկումների արդյունքը կիմանանք.այսօր խորհրդարանում  լրագրողների հետ զրույցում նշեց  ԱԳ  նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: «Բոլորիս համար ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից այդ աննախադեպ քայլը, որը բերեց այս իրավիճակին, բնական է, որ  չի կարող չմտահոգել և չառաջացնել համապատասխան առնվազն քննարկումների և հետևյալ քայլերի»,-նշեց նա:

Շավարշ Քոչարյանը հիշեցրեց, որ 2011 թվականին համանախագահ երկրների նախագահները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան, արել են հայտարարություն, որտեղ բառացի ասել են, որ ժամանակին ուժի կիրառումն էր, որ բերեց ներկա իրավիճակի, և նոր ուժի կիրառումը կբերի նոր տառապանքներ, նոր ավերվածություն և կդատապարտվի միջազգային հանրութան կողմից: «Այն ինչ հիմա տեղի ուենցավ, հենց դա է, նոր ուժի կիրառում է, հիմա հայկական կողմերը պետք է աշխատեն և հասնենք նրան, որ լինի համապատասխան արձագանք: Բնական է, որ հարցադրումը շատ հստակ հնչի, որ առանց ԼՂ լիարժեք ներգրավմամբ բանակցային գործընթացի մեջ՝ ապագա բանակցային գործընթացը չի լինի արդյունավետ»,- նշեց Քոչարյանը:

Հարցին, թե ինչ սպասելիքներ կան, Շավարշ Քոչարյանը  կոչ արեց առաջ չըկնել: «Մի բան ակնհայտ է, եթե խոսք կարող է գնալ բանակցային գործընթացի մասին, նախևառաջ պետք է կրակի դադարեցման ռեժիմը հստակ գործի իսկ նախորդ փորձը ցույց տվեց, որ այն միջոցները, որ դրա համար կիրառվում են՝ բավարար չեն»,-ասաց նա:

Շավարշ Քոչարյանը անդրադառնալով միջազգային արձագանքին, նշեց, որ ընդհանուր առմամբ մեզ համար ցանկալի կլիներ ավելի հասցեագրված, ավելի հստակ լիներ: «Ես նկատի ունեմ պաշտոնյաներին. կան մամուլի հրապարակումներ, որտեղ հստակ դատապարտվում է Ադրբեջանը, իսկ պաշտոնյաների կողմից, ցավոք սրտի, այդ հստակությունը չկա և դա մտահոգիչ է և այդ ուղղությամբ էլ պետք է աշխատենք: Որովհետև առ այսօր այն հանգամանքը, որ չի եղել հասցեագրված այդ բոլոր հայտարարությունները, հենց Ադրբեջանն ընկալել է քարտ բլանշ այս վերջին իրադարձություններն իրականացնելու համար»,-ասաց նա: Հարցը, թե արդյոք սա  հայկական դիվանագիտության պարտությունը չէր, Քոչարյանը չմեկնաբանեց:

Նա նաեւ չցանկացավ մեկնաբանել Սերժ Սարգսյանի ելույթը Գերմանիայում: