տուն Լուրեր Ադրբեջանի քաղաքացիները զանգվածաբար լքում են երկիրը՝ ապաստան խնդրելով Գերմանիայից

Ադրբեջանի քաղաքացիները զանգվածաբար լքում են երկիրը՝ ապաստան խնդրելով Գերմանիայից

97
0

Baku-65-1024x731

Անցյալ տարի Ադրբեջանի 4750 քաղաքացի ապաստան է խնդրել Գերմանիայում. հաղորդում է Minval.az-ը՝ հղում կատարելով ANN.az լրատվակայքին:

2015-ի համեմատությամբ այս ցուցանիշը եռակի աճել է: Ըստ ԳԴՀ միգրացիայի և փախստականների գործերով դաշնային գրասենյակի տվյալների՝ 2016-ին 4750 քաղաքացու դիմումների վերաբերյալ որոշում է կայացվել միայն 2722-ի դեպքում: Այս 2722 քաղաքացուց 1726-ին մերժել են: 459 ադրբեջանցի երկրում ապաստան է ստացել: Այս մարդկանց հատկացվել է և քաղաքական ապաստան, և փախստականի կարգավիճակ:

2015-ին Գերմանիայից ապաստան է խնդրել 1497 ադրբեջանցի, որից 390-ի դեպքում է որոշում կայացվել: 165 դիմող մերժվել է, 71-ը ստացել են դրական պատասխան: