տուն Լուրեր Ադրբեջանի կառավարությունն ԱՄՆ-ին ստիպում է միջոցներ ձեռնարկել. Մակքեյն

Ադրբեջանի կառավարությունն ԱՄՆ-ին ստիպում է միջոցներ ձեռնարկել. Մակքեյն

98
0

John McCain;John McCain

Ամերիկացի ազդեցիկ սենատոր, հանրապետական Ջոն Մակքեյնը «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում Բաքվին կոչ է արել ազատ արձակել ադրբեջանցի հետաքննող լրագրողուհի Խադիջա Իսմայլովային, հակառակ դեպքում սպառնացել է միջոցներ ձեռնարկե Ադրբեջանի կառավարության դեմ, հայտնում է ադրբեջանական Turan լրատվական գործակալությունը:

Նա ընդգծել է, որ Խադիջայի կալանավորումը դուրս է գալիս մեկ անձի շրջանակից և առնչվում է ավելի լայն հարցերի. «Խոսքը համարձակ ու խիզախ կնոջ կողմից կոռուպցիոն բացահայտումների մասին է: Ձերբակալելով Խադիջային՝ կառավարությունը պայքարում է ժողովրդավարության և մամուլի ազատության դեմ՝ դրանով բոլորին ցույց տալով, թե ինչ է տեղի ունենում նման գործունեության համար»:

Մակքեյնը հավելել է, որ եթե Ադրբեջանի իշխանությունները շարունակեն մարդու իրավունքների խախտումները, ապա անհրաժեշտ կլինի միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կառավարության դեմ:

«Մագնիտսկու օրենքը ողջ աշխարհում վախեցրել է բռնապետներին: Բնականաբար, մենք պետք է լրջորեն դիտարկենք այդ տարբերակը, սակայն ես հուսով եմ, որ մինչև դրան հասնելը Խադիջան ազատ կարձակվի: Իմ ուղերձն Ադրբեջանի կառավարությանն այն է, որ ես երկրի վաղեմի ընկերն եմ: Ես ճանաչում եմ կառավարության անդամներից շատերին և գտնվել եմ երկրում: Այն, ինչ անում են նրանք, սխալ է: Նրանք փչացնում են ողջ ազգի իմիջը»,- ասել է Մակքեյնը: