տուն Լուրեր Ադրբեջանի ՀՆԱ-ն նվազել է 4.5 տոկոսով

Ադրբեջանի ՀՆԱ-ն նվազել է 4.5 տոկոսով

94
0

31fd39856e239b77b94fd5b9e4be7e1d

2016 թվականի առաջին չորս ամիսներին Ադրբեջանի ՀՆԱ-ն կազմել է 16 միլիարդ 868 միլիոն մանաթ, ինչը 4.5 տոկոսով պակաս է 2015 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, հայտնում է ադրբեջանական Turan լրատվական գործակալությունը:

Երկրի պետական վիճակագրական կոմիտեն հայտնել է, որ ոչ նավթային ոլորտին բաժին է ընկնում ՀՆԱ-ի 61.5 տոկոսը: Միևնույն ժամանակ շինարարության ու տրանսպորտի ոլորտներում ակտիվության անկման պատճառով` ոչ նավթային ոլորտում ՀՆԱ-ի արտադրությունը նվազել է ընդհանուր առմամբ 6.8 տոկոսով:

Այդ չորս ամիսների ընթացքում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմել է  1756,7 մանաթ (1122,6 դոլար), ինչը 5,6%-ով քիչ է, քան նախորդ տարի:

Ադրբեջանի կառավարության կանխատեսումներով, որոնց հետ համաձայն է Արժույթի միջազգային հիմնադրամն ու Համաշխարհային բանկը, 2016 թ.-ին Ադրբեջանի ՀՆԱ-ն կնվազի 3 տոկոսով: